ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Վայոց ձորի մարզային գրադարան Vayots Dzor Regional Library_ը իր խորին շնորհակալությունն է հայտնում «Համայնքային զարգացում» հասարակական կազմակերպությանը՝ մշտական աջակցության և համագործակցության համար։
Մենք մեծապես գնահատում ենք այն կարևոր աջակցությունը, որի շնորհիվ արդեն մեկ անգամ ևս իրականացվեց դրամաշնորհային ծրագիր, և դրա արդյունքում մեր գրադարանի ընթերցասրահը կահավորվեց հարմարավետ պարկաթոռներով։
Այս փոփոխությունը գրադարանը դարձրեց ավելի ջերմ, հարմարավետ և երիտասարդների համար գրավիչ վայր, որտեղ ընթերցանությունը դառնում է հաճելի և ոգեշնչող զբաղմունք։
Ուրախ ենք, որ «Խաղաղությունն իմ աչքերով» նախաձեռնության շրջանակում իրականացված ծրագրերը ևս մեկ անգամ ցույց տվեցին, թե որքան կարևոր է համագործակցությունը համայնքի զարգացման և երիտասարդների կրթական հնարավորությունների ընդլայնման համար։
Շնորհակալություն ձեր վստահության, նվիրված աշխատանքի և մեր գրադարանի կողքին լինելու համար։
Վստահ ենք, որ մեր համագործակցությունը դեռ շարունակվելու է նոր ու կարևոր նախաձեռնություններով։
#Շնորհակալություն#ՍյունիքՀԿ#ՎայոցՁորիՄարզայինԳրադարան#Համագործակցություն#Կրթություն#Երիտասարդներ#Գրադարան


