Շաբաթ, 20 Ապրիլի, 2024
Առանց կարգի

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՕՐ

Այսօր Գրագիտության միջազգային օրն է։ Ամենամյա Գրագիտության միջազգային օրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարվել է 1966 թվականին։ Գրագետ է համարվում այն անձը, ով կարող է գրել և կարդալ կարճ տեքստ և այնուհետև վերարտադրել այն: «Գրագիտությունն ազատություն է». այդ հասկացության իմաստն այդպես են սահմանել ՅՈՒՆԵՍԿՕ-ում: Կազմակերպությունում կարծում են, որ գրագիտությունը կրթության ու շփման համալիր ու դինամիկ գործընթաց է եւ ժամանակակից հասարակության մեջ՝ տարբեր լեզուներով ու տարբեր մշակույթներով ազատ հաղորդակցվելու տանող ճանապարհ:
Գրագիտության մակարդակի բարձրացման և գիտելիքի հարստացման գործում ձեր լավագույն ընկերը և բարեկամը, անկասկած, գրադարանն է։ Վայոց ձորի մարզային գրադարանը շնորհավորում է տոնի առթիվ և սիրով սպասում բոլորին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով