ՇՈՂՇՈՂՈՒՆ ԱՐԵՎԻԿԸ
Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ Աննա Ռոստոմյանի «Շողշողուն Արևիկը» հրաշալի հեքիաթի շնորհանդեսը, որի հրաշագեղ և դյութիչ նկարազարդումներն իրականացրել է փոքրիկ վայոցձորցի, տաղանդաշատ նկարչուհի Մարիա Մխիթարյանը/ Maria Arami Մարիա Արամի /։
Հպարտորեն կարող ենք ասել, որ Մարիան իր այս հրաշալի նկարներով նոր և յուրահատուկ շունչ է հաղորդել գրքին։
Գրքի տեսությունը ներկայացրին մեր հեքիաթասաց մորաքույրն ու շողշողուն Մարիան։
Հյուրաշատ դահլիճը մեծ խանդավառությամբ և ոգևորությամբ մասնակցեց գրքի քննարկմանը։
Միջոցառման հյուրերն էին ՀՀ ԿԳԱՍ նախարարության մշակութային ժառանգության վարչության գրադարանային ոլորտի գլխավոր մասնագետ Վարդուշիկ Մովսիսյանը, Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց-ի և Եղեգնաձորի առաջին հիմնական դպրոց -ի աշակերտներ և ուսուցիչներ, Եղեգնաձորի կրթամշակութային ոլորտի ներկայացուցիչներ։
Իր անզուգական կատարումով միջոցառումը էլ ավելի գեղեցկացրեց Եղեգնաձորի երաժշտական դպրոցի սան Եվա Սարգսյանը։


















