ՈՒԶՈՒՄ ԵՄ ԴԱՌՆԱԼ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐ
Ճանաչողական այցով Վայոց ձորի մարզային գրադարանում էին Եղեգնաձորի թիվ 5 մանկապարտեզ -ի միջին խմբի սաները` դաստիարակների ուղեկցությամբ։ Նրանք եկել էին ծանոթանալու գրադարանավարի մասնագիտությանը։ Մեր հմուտ գրադարանավարները մեծ սիրով ներկայացրեցին իրենց կատարած բոլոր աշխատանքները, փոքրիկները շրջայց կատարեցին գրադարանում, ծանոթացան բոլոր բաժիններին, լսեցին «Փիսոն գնում է գրադարան» հեքիաթը, գրադարանին նվիրեցին իրենց ձեռքերով պատրաստված գեղեցիկ ու նկարազարդ գիրք և նկար։ Երեխաները ուրախ ժպիտներով և մեծ խանդավառությամբ հեռացան ` խոստանալով դառնալ մեր ապագա ընթերցողները։









