Երեքշաբթի, 12 Մայիսի, 2026
Մի կտոր Վայոց ձոր

ՈՒՍՈՒՑՉԻՆ ԱՐԺԱՆԻ ԱՇԱԿԵՐՏԸ

#ՎահանՏեր_Առաքելյան

#ՍերյոժաԳասպարյան

#Կոմիտաս

#միկտորվայոցձոր

Վայոց ձորը շարունակում է հպարտանալ իր ստեղծագործ ու մտավորական զավակներով։

Վայոցձորցի մտավորական Սերյոժա Գասպարյանը «Ձայն հայրենական» պարբերաթերթում հանդես է եկել նոր հոդվածով՝ «Ուսուցչին արժանի աշակերտը» խորագրով։ Հոդվածը նվիրված է հայտնի հայորդի Վահան Տեր-Առաքելյանի կենսագրությանն ու գործունեությանը, ով աշակերտել է մեծն Կոմիտասին։

Հեղինակը ներկայացնում է նրա անցած ուղին, արժեքավոր գործունեությունն ու թողած ժառանգությունը՝ ընդգծելով նրա դերն ու նշանակությունը կրթության և հասարակական կյանքի մեջ։

Նման հրապարակումները ևս մեկ անգամ վկայում են, որ Վայոց ձորի մշակութային ու կրթական կյանքը հարուստ է և շարունակաբար զարգանում է։

«Ձայն հայրենական»-ի 2026թ հերթական համարը Վայոց ձորի մարզային գրադարանին սիրով նվիրեց Սերյոժա Գասպարյանը։

Շնորհակալություն արժեքավոր նվերի համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով