ՉԱՐԵՆՑԸ ՅՈԹԵՐՈՐԴՑԻՆԵՐԻ ՇՈՒՐԹԵՐՈՎ
Վայոց Ձորի մարզային գրադարան էին այցելել Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները՝ ուսուցչուհի Գայանե Հովսեփյանի ուղեկցությամբ։ Սպասարկման բաժինը կազմակերպել էր վիկտորինա «Չարենցը յոթերորդցիների շուրթերով»։ Աշակերտները պատասխանեցին վիկտորինայի հարցերին, ասմունքեցին և ներկայացրեցին հետաքրքիր դրվագներ Չարենցի կենսագրականից։ Ուսուցչուհի Գ.Հովսեփյանը դպրոցի տնօրինության կողմից շնորհակալագիր հանձնեց մարզային գրադարանին՝ դպրոցի հետ համագործակցելու և աշակերտների մեջ գրքի ու գրականության հանդեպ սեր ու հետաքրքրություն դաստիարակելու համար։