ՊՈԵԶԻԱՅԻ ԺԱՄ
Մարզային գրադարանի սպասարկման բաժինը հյուրընկալել էր Ագարակաձորի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներին՝ ուսուցիչներ Հ. Ավագյանի և Ռ. Բարսեղյանի ուղեկցությամբ ։ Անցկացվեց պոեզիայի ժամ՝ նվիրված Վահագն Դավթյանի 100 և Գեղամ Սարյանի 120-ամյակներին ։
Սպասարկման բաժինը հանդես եկավ թեմատիկ տեսանյութով և գրքային ցուցահանդեսով։
Աշակերտները կարդացին մեծանուն հեղինակների հայտնի բանաստեղծություններից, շրջայց կատարեցին գրադարանում, դարձան ընթերցողներ։