Չորեքշաբթի, 10 Հունիսի, 2026
Այսօր նշում ենքՄիջոցառումներ

ՊՈԵԶԻԱՅԻ ԽՈՍՈՂ ՀՈԳԻՆ

#Պոեզիայիմիջազգայինօր

Պոեզիան միջնորդ է մարդու և նրա խորունկ աշխարհի միջև:

Պոեզիան լեզու է, որի միջոցով խոսել ու խոսում են բանաստեղծները։ Այն երկթև թռչուն է, որի մի թևին բառերն են, իսկ մյուսին՝ զգացմունքները։

Երբեմն մենք պարզապես չենք նկատում, բայց պոեզիան միշտ մեր կողքին է: Ուղղակի պետք է կարողանալ տեսնել և զգալ «գեղեցիկը մեր կյանքում»:

Պոեզիան զարմանալի բան է, այն ստիպում է նորովի և յուրովի նայել աշխարհին,այն մեզ վեր է հանում առօրյա գորշ աշխարհից և հոգեպես հարստացնում է, օգնում է մեզ լինել ավելի բարի ու վճռական։ Կարելի է ասել՝ պոեզիայի աշխարհում մենք լռում ենք, իսկ մեր սիրտը՝ խոսում։

Պոեզիայի միջազգային օրվան նվիրված ևս մեկ միջոցառում՝ կլոր սեղանի շուրջ:

Հավաքվել էին գրադարանի լավագույն ընթերցողները և գրադարանավարները, ովքեր ներկայացրեցին հայ և համաշխարհային պոեզիայի լավագույն նմուշներից:

Հնչեցին հայերեն, անգլերեն, ռուսերեն և գերմաներեն լեզուներով բանաստեղծություններ, գեղեցիկ մեջբերումներ:

Մեր շնորհալի ընթերցողները կատարեցին նաև շատ գեղեցիկ երգեր, որոնք էլ ավելի գեղեցկացրին և լիացրին միջոցառումը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով