ՌՈՒԲԵՆ ԵՍԱՅԱՆ
Վայոց ձորի մարզային գրադարանը հյուրընկալել էր վիդեոբլոգեր, հաղորդավար, ժամանակակից գրող, երաժիշտ, սցենարիստ, «ԻնստագրաԴ» նախաձեռնության հեղինակ, արմատներով վայոցձորցի Ռուբեն Եսայանին։
Եղեգնաձորի առաջին հիմնական դպրոց -ի 7-րդ դասարանի աշակերտները հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա. Մաթևոսյանի ղեկավարությամբ ներկայացրեցին նախագծային աշխատանք, որը ներկաներին առաջնորդեց Ռուբեն Եսայանի խորը, խորհրդավոր և երբեմն սարսուռով լեցուն գրական աշխարհ։
Նրա ստեղծագործությունները ներկաներին տարան մի իրականությունից դեպի մեկ այլ՝ խորհրդավոր, բայց, միևնույն ժամանակ, խիստ խորհրդանշական մի աշխարհ, որտեղ սարսափը պարզապես էմոցիա չէ, այլ մարդկային հոգու և ենթագիտակցության խորագույն արտացոլում։
Վայոց ձորի մարզային գրադարանը նույնպես գեղեցիկ անակնկալ էր պատրաստել սիրված գրողի համար։
Հայ մտավորականների կերպարներով և խորհրդավոր հարցերով ներկայացան մեր լավագույն ընթերցողները, իսկ Ռուբեն Եսայանը պետք է գուշակեր նրանց ով լինելը. չէ՞ որ նա շատ է սիրում խոսել, խորհուրդներ լսել հենց այդ կերպարների արձաններից։
Հանդիպումն անցավ ջերմ ու դրական մթնոլորտում։




















