Երեքշաբթի, 10 Մարտի, 2026
Հիշենք մեր մեծերին

ՎԱԶԳԵՆ ՇՈՒՇԱՆՅԱՆ

Վազգեն Շուշանյան (1903 – 1941)

«Կյանքս ինքը վեպ մըն է…»

39 տարի ապրեց Վազգեն Շուշանյանը, բայց հայ ժողովրդի անմահ մեծերի համաստեղության մեջ իր արժանի տեղը նվաճեց իբրև տաղանդավոր արձակագիր ու հրապարակագիր։

Շուշանյանը մարմնավորեց մեր ժամանակների առաջին սփյուռքահայ կերպարը՝ ամբողջական հայի հավատարմությամբ թե՛ իր հասարակական կյանքով, և թե՛, մանավանդ, իր գրական վաստակով։

Ունեցավ մեկ ու միակ պաշտամունք…

«Հայո՜ց լեզու, որքա՜ն կը սիրեմ քեզ։

Ո՛չ մէկ աղջիկ երկրի վրայ կրնայ պարծենալ, թէ այդքան խանդաղատանք, այդքան գորով, այդքան աղապատանք ստացած է ինձմէ։

Հաւատարմութիւնը, որ կը զգամ քեզի հանդէպ՝ աւելի՛ զօրաւոր է, քան մեր այս եղկելի կեանքը։

Կ՛ուզէի քեզ սորվիլ մինչեւ վերջին վայրկեանը՝ քու յետին շեշտերդ ու քու յետին բառերդ։

Քու ներքին երաժշտութիւնդ ու քու գծած ճամբադ՝ պատմութեան մէջ։

Դուն, որ մեր աղօթքն ես ու մեր հաճոյքը,

հայո՜ց լեզու, կը սիրե՛մ քեզ»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով