ՎԱԼՏԵՐ ԱՐԱՄՅԱՆ-115
Գրադարանի սպասարկման բաժնում բացվեց «Իրատես գրողը» խորագրով գրքային ցուցահանդես։
Վալտեր Արամյանի ստեղծագործությունները կյանքից են գալիս, կյանքում կատարված դեպքեր ու երևույթներ են, որ գրողը ենթարկել է գեղարվեստական ընդհանրացման։
Նա փխրուն հոգու, ընդգծված անհատականության, ազնիվ գրչի տեր գրող է. իր հերոսների մեջ էլ որոնում էր այն գծերը, որոնք կազմում էին կյանքի բուն գեղեցկությունը և ներդաշնակում իր ներքնաշխարհը։