Շաբաթ, 7 Դեկտեմբերի, 2024
Մեջբերումներ գրքերից

ՎԱՐԴԳԵՍ ԴՎԹՅԱՆ՝ «ՆԵՎՐՈՏԻԿ ՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ»

Վարդգես Դավթյանի «Նևրոտիկ վիճակների հաղթահարումը» գրքից

Հաճախ ենք ականատես լինում, թե ինչպես հոգեբանական խնդիրներ ունեցող մարդիկ կողմնակի անձանց խորհորդով կամ հորդորով, առանց բժշկի նշանակման կամ հսկողության, հոգեմետ, մասնավորապես հակադեպրեսանտ դեղորայք են ընդունում։ Կուլ են տալիս չարազի նման՝ տեղի-անտեղի։ Սա չափազանց վատ ու վտանգավոր սովորույթ է, որովհետև կարող է առաջ բերել կողմնակի երևույթներ և բարդություններ (թունավորումներ, սիրտ-անոթային, մարսողական գործունեության խանգարումներ, դեղորայքային կախվածություն և այլն)։

Ուրեմն՝ պետք է բացառել դեղորայքային ինքնաբուժության բոլոր փորձերը. հակադեպրեսանտների հետ խաղալ չի կարելի։

Մեջբերումը՝ Վարդգես Դավթյանի «Նևրոտիկ վիճակների հաղթահարումը» գրքից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով