ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆ
Այսօր հայ դերասանուհի, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վարդուհի Վարդերեսյանի ծննդյան օրն է։
«Իմ կյանքի հեքիաթը» գրքում դերասանուհին պատմում է իր կյանքի առավել նշանակալից անցքերի մասին, անարև մանկությունից, որբության դառնություններից մինչև հռչակավոր դերասանուհի դառնալը։ Պատմում է իր ստեղծագործ կյանքի տևական ճանապարհին արվեստի հեքիաթային աշխարհում ապրած բերկրանքի, արվեստի մարդկանց, իր խաղընկերների մասին։ Մեկնաբանում է կինոյում, հեռուստաթատրոնում ստեղծած իր երևելի կերպարները, շարադրում թատերական արվեստի իր ըմբռնումները, անդրադառնում նաև մեր թատերագտության արդի վիճակին: