ՏԵՐՅԱՆԸ ՍԻՐՈ ԵՐԳԻՉ
#գրադարանըներառականությանհարթակ
Սերը պոեզիայի անմեռ ու հավերժական թեման է: Ասում են բոլոր ժամանակների գրականությունների մեջ ամենից շատ հանդիպող բառը սերն է: Ասել է թե՝ նա համամարդկային զգացում է:
Վահան Տերյանը մեծ սիրերգակ էր:
Սերը նրա մեջ ամենուր էր:
Տերյանի համար ամենավեհ գաղափար ու զգացմունք էր սերը: Նա իր կյանքի ընթացքում սիրել է ու սիրվել: Եվ դա է պատճառներից մեկը, որ բանաստեղծը սկսեց մի նոր գույնով , մի նոր ձայնով երգել սերը:
Մեծ պոետի քնարի մեղմ հնչյունները թևածեցին մարզային գրադարանի միջոցառման սրահում, գրական խոսքով, երաժշտական կատարումներով համեմված:
Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի շնորհալի սաները բացահայտեցին բանաստեղծի հուզական աշխարհը, լի կարոտով, սիրով ու երազով:
Շնորհակալություն Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջին Վայոց ձորի մարզային գրադարանի հետ սերտ համագործակցության համար:
















