Հինգշաբթի, 17 Ապրիլի, 2025
Մի կտոր Վայոց ձորՄիջոցառումներ

ՏԵՐ-ԳՐԻԳՈՐ ԶԻՆՎՈՐՅԱԼ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԸ

Մարտի 10-ին լրացավ մեր հայրենակից, արժանավոր վայոցձորցի Տեր-Ավագ Աբրահամի Խոջա-Մուրադյանի մահվան 150-ամյա տարելիցը։

Խոջա-Մուրադյան տոհմը մեր պատմության անբաժանելի մասն է և աչքի է ընկել ազգին, կրթությանը և հոգևոր արժեքներին իր նվիրվածությամբ։ Տոհմի անդամները եղել են խոհեմ և խիզախ գործիչներ, ովքեր իրենց ներդրումն են ունեցել մեր մարզի, ինչու չէ նաև, հայ ազգի հոգևոր և ազգային կյանքում։

Խոջա -Մուրադյան տոհմի արժանավոր զավակ է եղել Տեր-Գրիգորը, ով պատվով է շարունակել իր նախնիների գործը՝ ծառայելով հավատքին ու հայրենիքին։

Տեր-Գրիգորի կյանքին և գործունեությանն է նվիրված վայոցձորցի Սերյոժա Գասպարյանի «Տեր-Գրիգոր զինվորյալ հոգևորականը» գրքույկը, որը բացառիկ կարևորություն ունի յուրաքանչյուր վայոցձորցու համար, քանզի նկարագրված փաստերն ու իրադարձությունները կամուրջ են անցյալի և ներկայի միջև։

Կարևոր էր Տեր-Ավագ Աբրահամի Խոջա-Մուրադյանի մահվան 150-ամյա տարելիցի առիթով այցելությունը Արտաբույնք գյուղում գտնվող Տեր-Ավագի, որդու՝ Գաբրիելի և թոռան ՝ Հայաստանի Առաջին Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Խաչատուրի գերեզմաններին՝ խոնարհում և հարգանքի տուրք մատուցելու նրանց հիշատակին, նրանց լուսավոր տոհմի պատմությանն ու ժառանգությանը։

Միջոցառմանը ներկա էին տոհմի ներկայացուցիչներ, պատմաբաններ և այլ մտավորակններ, ովքեր ներկայացրին Տեր-Ավագի ընտանիքի տոհմածառը, պատմությունը:

Բացման խոսքով հանդես եկավ Վայոց ձորի մարզային գրադարանի տնօրեն Արփինե Ավագյանը: Մարզային գրադարանի գրադարանավարները ընթերցեցին հատվածներ Պերճ Պռոշյանի, Ալեքսանդր Շիրվանզադեի, Լեոյի հուշերից, որոնք ամփոփում էին այս նշանավոր հոգևորականների կերպարներն ու նրանց թողած ժառանգությունը։

#միկտորՎայոցձոր

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով