Շաբաթ, 12 Հոկտեմբերի, 2024
Առաջարկում ենք կարդալՀիշենք մեր մեծերին

ՖՐԱՆՑ ՎԵՐՖԵԼ

Ֆրանց Վերֆելը ավստրիացի գրող և հումանիստ։

Հատկանշական է նրա «Մուսա լեռան 40 օրը» վեպը, որը առանձնակի տեղ է գրավում Վերֆելի ստեղծագործությունների մեջ։ Ստեղծագործության համար հիմք են ծառայել 1915 թ. Կիլիկիայի Սուեդիայի շրջանի հայության հերոսական պայքարը թուրքական ջարդարարների դեմ։

Երբ տեղի թուրքական իշխանությունները փորձեցին ի կատար ածել հայության տարհանման հրամանը, հայերը որոշեցին դիմադրություն ցույց տալ՝ բարձրանալով Մուսա լեռ, որտեղ և կազմակերպեցին ինքնապաշտպանություն՝ 53 օր շարունակ հաջողությամբ հետ մղելով թուրքական զորքերի հարձակումները։

Վեպը գրելիս Վերֆելը օգտագործել է ականատեսների վկայություններ, լրատվական նյութեր, ուսումնասիրել հայ ժողովրդի պատմությունը, կրոնն ու մշակույթը։

Վեպը մեծ հաջողություն է ունեցել ընթերցողների շրջանում, 1934 թ. արժանացել է տարվա լավագույն վեպի միջազգային մրցանակին և այսօր էլ համարվում է Վերֆելի առանցքային ստեղծագործություններից մեկը։ Թարգմանվել է աշխարհի ավելի քան 20 լեզուներով, այդ թվում և հայերեն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով