ԱՅՑԵՐԸ ԳՐԱԴԱՐԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Արդեն ավանդական դարձած դպրոցականների այցերը գրադարան շարունակվում են։ Այսօր մեր հյուրերն էին Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի 3-րդ դասարանցիները՝ դասվար Ո. Մանուկյանի ուղեկցությամբ։ Աշակերտները ծանոթացան գրադարանի բոլոր բաժիններին, գրանցվեցին որպես ընթերցող, մասնակցեցին գրադարանի կողմից պատրաստված զվարճալի և հետաքրքիր խաղերին, դիտեցին թեմատիկ տեսանյութեր, կիսվեցին իրենց տպավորություններով՝ հարստացնելով մեր տպավորությունների ծառը իրենց մաղթանքներով։