Շաբաթ, 20 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

ԳԱՐՆԱՆ ՊԱՐՏԵԶ


Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակներում այսօր Վայոց ձորի մարզային գրադարանում անցկացվեց «Գարնան պարտեզ» խորագրով ցուցահանդեսի բացում և գրական_երաժշտական ցերեկույթ։ Հյուրընկալել էինք Եղեգնաձորի թիվ 1 մանկապարտեզի սաներին՝ դաստիարակ Աննա Բաբայան։ Բացման խոսքով հանդես եկավ մանկական բաժնի վարիչ Կարինե Ալեքսանյանը՝ կարևորելով երեխաների հենց այս տարիքից գրադարանին կապվելու և գրքի նշանակության անհրաժեշտությունը։ Երեխաները հանդես եկան գարնանը նվիրված փոքրիկ միջոցառումով, դիտեցին թեմատիկ տեսանյութ, պատրաստեցին և գունազարդեցին գեղեցիկ բացիկներ՝ մայրիկներին նվիրելու համար, ստացան նվերներ գրադարանի կողմից։ Միջոցառման վերջում մանկապարտեզի տնօրեն Արմինե Մխիթարյանն իր խոսքում խիստ կարևորեց նախադպրոցական հաստատության և գրադարանի միջև սերտ համագործակցությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով