Շաբաթ, 20 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

ԳՐՔԱՏՈՆԸ ՍԿՍՎԵ՜Ց

#տիկնիկային_ներկայացում

#Բարեկենդան

«Գեղեցկություն, բարություն, ճշմարտություն,

սրանք են կյանքում հիմնականը»։

Հովհաննես Թումանյան

ԳՐՔԱՏՈ՜Ն Է, ԳՐՔԱՏՈ՜Ն

Այո՜, այո՜, մարզային գրադարանում այսօր ԳՐՔԱՏՈՆ է։ Վաղ առավոտից սկսվել են այցերը դեպի ❤️-ի գրադարան, որտեղ ԳՐՔԱՏՈՆԸ դիմավորում են մեծ սիրով և շուքով։

Այս տարի մեր տաղանդաշատ գրադարանավարների կողմից բեմադրվել է մեծն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի «Բարեկենդանը» հեքիաթը։ Այն յուրահատուկ և գեղեցիկ մոտեցմամբ ներկայացվելու է յուրաքանչյուր ընթերցողի և փոքրիկի, իսկ մեր հեքիաթասաց մորաքրոջ հետ կենդանի շփումն է՛լ ավելի տոնական է դարձնելու երեխաների օրը։

Այսօրվա մեր ներկայացման առաջին հյուրերն էին Ծիածան Մանկապատանեկան զարգացման կենտրոն -ի սաները՝ տնօրեն Ն. Դավթյանի և դաստիարակների ուղեկցությամբ։

Անսահման էր երեխաների բերկրանքն ու երջանկությունը։ Մի այլ բան է, երբ հեքիաթը քեզ համար կարդում են, մեկ այլ բան՝ երբ այն ներկայացնում են տիկնիկների օգնությամբ։

Միացի՛ր մեր ԳՐՔԱՏՈՆԻՆ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով