Հինգշաբթի, 25 Ապրիլի, 2024
Հիշենք մեր մեծերինՄիջոցառումներ

ԵՍ ՔՈ ԶԱՎԱԿՆ, ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆ

Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ Արամայիս Սահակյանի 85-ամյակին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ՝ «Ես քո զավակն եմ Հայաստան» խորագրով։
Արամայիս Սահակյանը մեծ ժողովրդականություն վայելող գրող էր երգիծաբան, թարգմանիչ, հրապարակախոս, հասարակական գործիչ, հումանիտար գիտությունների ակադեմիայի անդամ, Երևանի պատվավոր քաղաքացի, որին նաև անվանում էին Հայաստանի գլխավոր «Ոզնի»։
Հատկապես արդիական են նրա հայրենասիրական բանաստեղծությունները։
Ցերեկույթի ընթացքում բացման խոսքով հանդես եկավ սպասարկման բաժնի վարիչ Վարդ Շահբազյանը, գրադարանավարներն և ակտիվ ընթերցողները ներկայացրին գրողի բանաստեղծությունները և երգերը, ցուցադրվեց տեսանյութ՝ նվիրված Արամայիս Սահակյանի կյանքին և գործունեությանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով