Շաբաթ, 20 Ապրիլի, 2024
Հայտարարություններ

ՀԱՆԴԻՊՈՒՄ_ՔՆՆԱՐԿՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՎ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ

?Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակներում Վայոց ձորի մարզային գրադարանի հյուրերն էին մարզի Ջերմուկ, Վայք, Խնձորուտ, Մալիշկա համայնքների և Եղեգնաձորի ավագ, թիվ 1, Շատին, Խնձորուտ դպրոցների գրադարանավարներ։
?Մասնակիցները ծանոթացան մարզային գրադարանում կատարվող բոլոր աշխատանքներին, ինչպիսիք են՝ համալրում, մշակում, ավտոմատացում, առցանց աշխատանքների համակարգում, միջոցառումների կազմակերպում, սպասարկում, մատենագիտական քարտարանների ձևավորում, գրքերի օտարում և այլն։
? Հանդիպումը արդյունավետ և պիտանի համարեցին գրադանավարները և իրենց հուզող բոլոր հարցերի պատասխաններն ստացան մարզային գրադարանի փորձառու և բանիմաց գրադարանավարների կողմից։
?Երկուստեք կարևորվեց համագործակցությունը, որի արդյունքում և’համայնքային, և’ դպրոցական գրադարանները իրենց աշխատանքներում կներառեն մասնագիտական հմտություններ։
?Մարզային գրադարանի կողմից կատարված այս աշխատանքը կարելի է համարել մի ուրույն վարպետաց դաս, և հուսով ենք, որ այն կլինի շարունակական և դրական ազդեցություն կթողնի մարզի գրադարանխխների աշխատանքներում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով