Հինգշաբթի, 25 Ապրիլի, 2024
Առաջարկում ենք կարդալ

ՄԻՇԵԼ ՕԲԱՄԱ

Այսօր Միշել Օբամայի ծննդյան օրն

Ողջագուրվելն ինձ համար կեղծավորությունը չեզոքացնելու միջոց է։

Երբեք չեմ մոռանա այն լավատեսությունն ու տոկունություն, որ ապրում էր զինծառայողների և նրանց նրանց ընտանիքիների անդամների սրտերում։

Ամենակարևորը, որ սովորել եմ կյանքում, ձայնս օգտագործելու զորությունն է։ Արել եմ ամեն ինչ ճշմարտությունը բարձրաձայնելու և հաճախ ստվերում մնացած մարդկանց կյանքի պատմություններւ վրա լույս սփռելու համար։

#առաջարկում_ենք_կարդալ

Միշել Օբամա «Իմ պատմությունը»

Գրքում Միշել Օբաման առաջին անգամ խոսում է իր ամուսնության վաղ շրջանի մասին, երբ ձգտում էր և՛ աշխատել, և՛ ընտանիքի հոգսերը հոգալ, և՛ նպաստել ամուսնու քաղաքական վերելքին: Նա անկեղծորեն պատմում է ընտանեկան վեճերի մասին, թե իր ամուսինը պե՞տք է առաջադրվի նախագահի թեկնածու, և թե ինչպես ինքը դարձավ քարոզարշավի ամենաճանաչված ու հաճախ քննադատված դեմքը, հետո էլ՝ ԱՄՆ առաջին տիկինը։ «Իմ պատմությունը» գիրքը պատմում է Այովա նահանգի համեստ բնակավայրերի ու Բուքինգհեմյան պալատի շքեղ սրահների մասին, պարուրում սրտամորմոք վշտով, սովորեցնում դիմակայել դժվարություններին: Իր կյանքի պատմությունը համարձակորեն շարադրելով՝ նա մարտահրավեր է նետում բոլորիս, որպեսզի մտածենք ու հասկանանք՝ ով ենք մենք և ինչի ենք ուզում հասնել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով