Ուրբաթ, 19 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

Ո՜Վ ԱՍՏՎԱԾՈՒՀԻ՝ ԵՐԿՐԱՅԻՆ ՈՒ ՎԵՍ…

Ապրիլի 7-ին Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ «Ո՜վ Աստվածուհի՝ երկրային ու վես» խորագրով միջոցառում՝ նվիրված մայրության ու գեղեցկության տոնին, որին հրավիրված էին նաև 44_օրյա պատերազմում զոհված հերոսների մայրեր ու հարազատներ։
Բացման խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Արփինե Ավագյանը՝ նշելով, որ միջոցառումը նվիրված է մեր նորօրյա հերոսների մայրերին, որոնց որդիները մեզ համար հայրենապաշտության, անձնազոհության, անպարտելիության խորհրդանիշեր են դարձել։ Խոսքով հանդես եկան նաև Վայոց ձորի փոխմարզպետ Նանե Ասատրյանը՝ իր խոնարհման ու շնորհավորանքի խոսքն ուղղելով ներկաներին, և Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի մայրենիի ուսուցչուհի Կարինե Մովսիսյանը՝ նշելով միջոցառման կարևորությունը՝ որդեկորույս մայրերին ամոքելու գործում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով