Հինգշաբթի, 25 Ապրիլի, 2024
Առաջարկում ենք կարդալՆոր գրքեր

ՈՒՎԵ ԱՆՈՒՆՈՎ ՄԱՐԴԸ

Սիրելի՛ ընթերցողներ, ձեզ ենք ներկայացնում Ֆրեդերիկ Բանանի «Ուվե անունով մարդը» վեպը։

Վեպի առանցքում 59-ամյա Ուվեն է՝ միայնակ մարդ, որը մշտապես դժգոհ է բոլորից ու ամեն ինչից։ Նա անկեղծորեն հավատում է, որ իր շուրջ միայն ապիկարներ են։ Հարևանների համար նա բոլորին մշտապես նախատող, անտանելի ծերուկ է։ Կնոջ մահից հետո մենակ մնացած Ուվեն պարբերաբար փորձում է ինքնասպան լինել։ Բայց դա չի հաջողվում, քանի որ նրա նոր հարևաններն իր օգնության կարիքն ունեն։ Ընթերցողն աստիճանաբար բացահայտում է գլխավոր հերոսին ու հասկանում, որ ամեն ինչ միայն սև-սպիտակ չէ։ Դյուրաբորբոք Ուվեն իրականում մեծ սիրտ ունի, բայց մռայլ է, քանի որ ծանր փորձությունների միջով է անցել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով