ՎԱՍՏԱԿԱԾ ԳՆԱՀԱՏԱՆՔ
Վայոց ձորի մարզային գրադարանի աշխատակիցներ Սուսան Խաչատրյանը և Քրիստինե Հովսեփյանը Գրադարանավարի օրվա առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից իրենց երկարամյա վաստակի և ստեղծագործական բեղուն աշխատանքի համար արժանացան պատվոգրի և շնորհակալագրի։ Մարզային գրադարանի ողջ անձնակազմը սրտանց շնորհավորում է սիրելի գործընկերներին և մաղթում քաջ առողջություն և նորանոր ձեռքբերումներ։