Շաբաթ, 20 Ապրիլի, 2024
Անգլերենի դասընթացներՆոր գրքեր

ՒԻԼՅԱՄ Չ. ՌԵՄՓԵԼ ՄԵԶ «ԽԱՂԱՑՈՂԸ»

Գիրքը պատմում է այն մասին, թե ինչպես անփող, անուսում Քըրք Քըրքորյանը դարձավ կապիտալիստական պատմության խոշորագույն գործարար»։ ??
Հեղինակը՝ Ռեմփելը, փաստում է՝ սա իննսունութամյա մի կյանքի ոգեշնչող պատմություն է Քըրք Քըրքորյանի մասին՝ մի տղայի, որը ոտաբոբիկ վազվզում էր Կալիֆորնիայի Սան Խոակին հովտի բերքառատ ու փափուկ հողի վրայով, մինչև ընտանեկան ֆինանսական քաոսը նրան քաղաքի տղա դարձրեց, որն ստիպված էր պայքարել Լոս Անջելեսի կեղտոտ մայթերին իր տեղը գտնելու համար: Նա պինդ տղա էր, որ լաց էր լինում հուղարկավորությունների ժամանակ, համեստ մարդ, որ գաղտնի հպարտանում էր իր ձեռքբերումներով, բիզնես հանճար, որ արհամարհում էր «Էմ-Բի-Էյ»-ի խորհրդատուներին, համարձակ օդաչու և կինոմագնատ, մոլի խաղացող խաղատներում և Ուոլ Սթրիթում, որը մի գերբնական հմտությամբ նվազագույն ռիսկերով, ամենահավանական ելքի վրա էր խաղագումարը դնում:??
Ուիլյամ Չ. Ռեմփելն իր գրքում փաստում է՝ Քըրքը շատ փակ մարդ էր: Հազվադեպ էր հարցազրույներ տվել, երբեք հանրության առջև ելույթներ չէր ունեցել և իր անձնական տարածքի պահպանումն ամեն ինչից վեր էր դասում: Նրա բիզնես խորհրդատուներից և գործընկերներից շատերը դեռ համոզված են, որ նրա այդ մեկուսացվածությունը անգամ հետմահու էր պետք պահպանել: Սակայն Ռեմփելին հաջողվել է գիրք հեղինակել:?
Ի դեպ, սա փաստագրական գիրք է. բոլոր մեջբերումներն ու նկարագրական տեսարանները հիմնված են ականատեսների հուշերի կամ նախկինում հրատարակված պատմությունների վրա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով