1-Ը ՀՈՒՆԻՍԻ
Սիրելի՛ փոքրիկներ, մեր թանկագի՛ն ընթերցողներ, ի սրտե շնորհավորում ենք ձեզ այս հրաշալի տոնի առթիվ։ Մաղթում ենք, որ ձեր մանկությունը լինի անհոգ, խաղաղ և լեցուն վառ գույներով։
Եղե՛ք երջանիկ ու առողջ։ Թո՛ղ ձեր ճանապարհին միշտ բացվեն միայն հաջողության դռներ։
Երազե՛ք համարձակ։ Երբեք չդադարեք հավատալ հրաշքներին, որոնց մասին կարդում եք հեքիաթներում։
Մնացե՛ք գրքի բարեկամը։ Հիշե՛ք, որ յուրաքանչյուր գիրք մի նոր աշխարհ է, որը ձեզ դարձնում է ավելի ուժեղ, խելացի ու բարի։
Մեր գրադարանի դռները միշտ բաց են ձեր առջև։ Մենք սիրով սպասում ենք ձեզ նորանոր գրքերով, հետաքրքիր քննարկումներով և ջերմությամբ։
Այսօր գրադարանի մանկական բաժնում տիրում էր հեքիաթային և տոնական մթնոլորտ: Մեր հավատարիմ ընթերցողների օրն էլ ավելի գունեղ դարձնելու համար պատրաստել էինք հաճելի անակնկալներ: Գրադարան շտապող յուրաքանչյուր ընթերցող այսօր հեռացավ ոչ միայն սիրելի գրքերով, այլ նաև գույնզգույն փուչիկներով և նվեր-գրքերով, որոնք կդառնան նրանց ամառային արձակուրդների լավագույն ընկերները:
Շնորհավո՛ր հունիսի 1։
Թո՛ղ ձեր կյանքը լցված լինի ժպիտներով, ուրախ խաղերով, գեղեցիկ հեքիաթներով և անմոռանալի պահերով։









