Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի, 2024
Միջոցառումներ

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ

Եվս մեկ հետաքրքիր նախագիծ՝ «Վայոց ձորի մարզային գրադարան»-ի նախաձեռնությամբ՝ նվիրված եվրոպական ժառանգության օրերին։

Միջոցառման խորագիրն էր «Մշակութային մտածողության առանձնահատկությունները հայկական և եվրոպական իրականությունում»։

Միջոցառման հիմնական թեման ոչ նյութական մշակութային ժառանգությունն էր։

Ոչ մշակութային ժառանգության օբյեկտ ենք վերցրել Եվրոպական ազգերի

մենթալիտետը, վարվեցողության ձևերը,պատկերացումները կյանքի հանդեպ,

արտահայտման ձևերը, մեկ բառով ասած նրանց կենցաղը՝ բացահայտելով թե ինչպես են դրանք անդրադառնում բնակչության կենսամակարդակի, կյանքի ընդհանուր որակի վրա:

Միջոցառումը հագեցած էր վիկտորինա հարցերով, խաղերով, քննարկումներով, որոնց միջոցով երիտասարդներն էլ ավելի լավ պատկերացում կազմեցին եվրոպական երկրների մշակույթների մասին, ծանոթացան որոշ ազգերի էթիկետի կանոններին, քննարկեցին ազգային մենթալիտետները և թե ինչ նշանակություն ունեն դրանք ազգերի, պետությունների զարգացման գործում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով