Վայոց ձորում առաջին գրադարանը գործել է Գլաձորի համալսարանում, որը ժամանակին համարվել է «Երկրորդ Աթենք պանծալի»: Անցյալում Վայոց ձորում եղած հատուկենտ գրադարաններ գործել են եկեղեցիներում և մատչելի են եղել միայն հոգևոր դասին: Վայոց ձորի մարզային գրադարանի պատմության սկիզբ է համարվում 1922 թվականի հուլիսը:
ՍՄԿԿ Կենտկոմի 1974 թ-ի որոշման համաձայն շրջանային, մանկական և գյուղական գրադարանների բազայի հիման վրա 1977 թ-ի հունվարիից ստեղծվեց Գրադարանների կենտրոնացված համակարգ՝ ԳԿՀ:
ՀՀ կառավարության 06.06.02թ N 886-Ն որոշման համաձայն <<Վայոց Ձորի հանրապետական գրադարանը>> վերակազմավորվեց <<Վայոց ձորի մարզային գրադարան>> ՊՈԱԿ-ի:
Կազմակերպությունը տեղակայված է Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի երկրորդ և երրորդ հարկերում:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐ
Երկուշաբթի-Ուրբաթ` 09:00 - 20:00
Շաբաթ`
09:00 - 17:00