Հինգշաբթի, 22 Հոկտեմբերի, 2026
Այսօր նշում ենք

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐ

#շնորհավորԳրադարանավարիօր Անակնկալ այց՝ Գրադարանավարի օրվա առթիվ

Գրադարանավարի օրվա առթիվ Վայոց ձորի մարզային գրադարանում հաճելի անակնկալ էր Եղեգնաձորի առաջին հիմնական դպրոց ի երրորդ դասարանի աշակերտների այցը և գեղեցիկ ու ջերմ միջոցառումը` նվիրված սիրելի գրադարանավարների տոնին։

Աշակերտների անկեղծ խոսքերն ու բարեմաղթանքները մեր տոնը դարձրին առավել գեղեցիկ ու հիշարժան։

Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում դպրոցի դասվար Մ. Մխիթարյանին՝ գեղեցիկ ու ջերմ միջոցառման, գրքի և գրադարանի հանդեպ սերը երեխաներին փոխանցելու համար։

Շնորհավոր Գրադարանավարի տոնը։

Թող մեր նվիրական աշխատանքը միշտ ուղեկցվի սիրով, նոր գաղափարներով և ընթերցողների գնահատանքով։

#ԳրադարանավարիՕր

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով