ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄ
Աշնանային արձակուրդի ընթացքում մարզային գրադարան էին այցելել Եղեգնաձորի առաջին հիմնական դպրոց-ի 5-րդ դասարանի աշակերտները՝ դասղեկ Ա. Մաթևոսյանի ուղեկցությամբ։
Այցելուները գրադարանի ընթերցասրահում ընթերցեցին հատվածներ Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը» պատմվածքից։ Այնուհետև ծավալվեց բուռն քննարկում ընթերցված հատվածների շուրջ։
Գրքի սյուժեն լինելով բազմաշերտ և մոտիվացնող ՝ շատ հետաքրքրեց աշակերտներին և նրանք որոշեցին ամբողջ դասարանով ընթերցել այս պատմվածքը։
«Շարունակիր ինքդ քո փնտրտուքները, ահա թե ինչ է պետք քեզ, ձգտիր ամեն օր թեկուզ մեկ քայլով մոտենալ քո իրական ես-ին»
Ռ. Բախ