Կիրակի, 8 Սեպտեմբերի, 2024
Հիշենք մեր մեծերինՄիջոցառումներ

ՀԱՎԵՐԺ ՍԻՐՈ ԵՐԳԻՉԸ

#Շառլ_Ազնավուր_100

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ հայտնի ֆրանսահայ երգիչ և երգահան Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված գրական- երաժշտական ցերեկույթ` «Հավերժ սիրո երգիչը» խորագրով։

Միջոցառման մասնակիցներն էին գրադարանի լավագույն ընթերցողները, ովքեր իրենց ասմունքով և երաժշտական կատարումներով ներկայացրին հռչակավոր հային` Շառլ Ազնավուրին։

Նա միշտ ժպտուն ու խաղաղ, պարզ ու հասարակ, թավշյա մեղմ ձայնով մեծագույն բեմերից պատմում էր՝ կյանքի ու սիրո մասին, խոսելով ու խոսեցնելով, ապրելով ու ապրեցնելով, աշխարհին իր երգի առաջ ծնկի բերելով։

Շառլ Ազնավուր` ստեղծագործ նորարարի, մեծ արվեստագետի, իսկական հայրենասերի վառ աստղը միշտ կփայլի աշխարհի մշակութային երկնակամարում։

«Ի վերջո, դժվար կյանքս ու խաբված սերերս են, որ ինձ դարձրին այն, ինչ կամ ու համարձակվում եմ ասել, թող դա ինքնագովություն չթվա՝ ես ինձ դուր եմ գալիս»։

Շառլ Ազնավուր

Ներկայացնում է գրադարանավար Արմենուհի Սահակյան -ը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով