Երկուշաբթի, 16 Սեպտեմբերի, 2024
Հիշենք մեր մեծերին

ՄԿՐՏԻՉ ԽԵՐԱՆՅԱՆ 125

Ու՞մ չեն հիացրել Մկրտիչ Խերանյանի «Մոկաց Միրզան», «Սասնա տուն», «Երկար-երկար մի ճանապարհ», «Ձայն տուր, ո՜վ ծովակ» գրքերը, մանկական ստեղծագործությունները, ժամանակակից կյանքն արտահայտող նրա բանաստեղծությունների ժողովածուները,Գրիգոր Նարեկացու «Մատյան»-ի աշխարհաբար վերակերտումը։

Բարի, կենսասեր այս գրողը մտերմիկ զրուցակից է, անուշ թախծի, կարոտի երգիչ և դժվար է անտարբեր ընթերցել նրան։ Երբ կարդում ես « Երկար- երկար մի ճանապարհ» գիրքը, թվում է` կորցրած հայրենիքի մորմոքը պարուրում է քեզ։ Նրա մանկության մեջ սկսում ես որոնել քոնը, և քոնն են դառնում գրողի բոլոր կորուստները և կորուստների հարստությամբ իմաստնացած փակում ես մի կյանքի այս պատմությունը, և այն աննկատելիորեն փոխակերպվում է մի ամբողջ ժողովրդի պատմության։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով