Կիրակի, 8 Սեպտեմբերի, 2024
Հիշենք մեր մեծերին

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ-100

#Հիշատակի_օր

Նա լույս էր վառ ու լույս է արդ

Ու կմնա միշտ լույս զվարթ…

Այսօր մեծ Հայի՝ Պարույր Սևակի հիշատակի օրն է։

Ուղիղ երեք տասնամյակ տևեց Պարույր Սևակի ստեղծագործական կյանքը, որ հագեցած էր բանաստեղծական նոր ուղիների անդադրում, խիզախ որոնումներով, հայտնություններով ու հաղթանակներով։

#Պարույր_Սևակը_Վայոց_ձորում խորագրի ներքո ձեզ ենք ներկայացնում Հայկ Ավագյանի «Հայոց տան մեծերը» գրքից մի հատված՝

«Քարագլուխ գյուղը Եղեգնաձորի լեռնային գյուղերից է՝ նստած քարաժայռի գլխին, քարերի վրա։

-Այս ի՜նչ հրաշք գյուղ է,- հիացած էր մեծ բանաստեղծը,- հավանաբար այս գյուղացիներին են նկատի ունեցել, ասելով՝ քարից հաց քամող ժողովուրդ։

Տանտերը՝ Ռաֆիկ Հովհաննիսյանը, ճոխ ու սրտաբաց սեղան էր բացել Սևակի պատվին։

-Ընկե՛ր Սևակ, մեր գյուղի պատմության մեջ առավել նշանավոր երկու իրադարձություն կա, որը կմնա սերունդների հիշողության մեջ,- բաժակ բարձրացրեց Ռաֆիկը,- առաջինը՝ 1918-ի հունիսին մեծ զորավար Անդրանիկն է եղել մեր գյուղում, երկրորդը՝ այսօր, Պարույր Սևակը։ Առաջարկում եմ խմենք հայոց երկու մեծերի կենացը։

Պարույրն ընդհատեց տանտիրոջ «ելույթը».

-Անդրանիկը շատ մեծ է։ Անդրանիկը ողջ հայ ժողովրդի պարծանքն է։ Ուրեմն եկեք խմենք այդ մեծ Հայի կենացը։ Ոտքի կանգնեց ու պատվիրեց.-նրա գործը սրբությամբ պահենք ու արժանին փառաբանենք քաջ հայդուկապետին։

Անվերապահորեն կատարեցին բանաստեղծի ցանկությունը»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով