ԵԶՈՊՈՍԻ ԱՌԱԿՆԵՐ-240
1784 թվականին Տրիեստում տպագրվել է «Առակք Եզոպոսի» առակների ժողովածուն։
Եզոպոսի առակներն առաջին անգամ հայերեն լույս են տեսել 1818թ. Վենետիկում։
Գյուղացին հողը փորելիս գանձ գտավ։ Դրա համար ամեն օր պսակով զարդարում էր Հողը, կարծելով, թե նա է իր բարերարը։ Բայց Բախտը ներկայացավ նրան և ասաց. «Բարեկա՜մս, ինչո՞ւ ես իմ տված պարգևի համար Հողին շնորհակալություն հայտնում, չէ՞ որ գանձը ե՜ս եմ ուղարկել քեզ, որ հարստանաս։ Իսկ եթե դիպվածը գործերիդ ընթացքը փոխի, և դու կարիքի ու աղքատության մեջ ընկնես, նորից կսկսես ինձ հայհոյել, այսինքն` Բախտիդ»։
Առակս ցուցանե, որ մարդիկ պետք է ճանաչեն իրենց բարերարին և նրան էլ շնորհակալություն հայտնեն։