ԱԼԲԵՐՏ ԱՅՆՇԹԱՅՆ
Այսօր ՀԱՆՃԱՐԻ ծննդյան օրն է:
- Այնշթայնի հաջողություններին մեծապես նպաստեց նրա՝ ի ծնե անկախ ու անվախ ոգին, որ համարձակ տանում էր նրան իր նպատակների հետևից։
- Ինչպես ինքն է ասում. ՀԵՏԵՎԻ՛Ր ՆԵՐՔԻՆ ՁԱՅՆԻԴ։ «Գիտության բոլոր մեծ նվաճումները սկսվում են ներըմբռնողկան գիտելիքից, մասնավորապես, աքսիոմներից, որոնցից այնուհետև արվում են եզրահանգումներ…Ներքին զգացողությունը նման աքսիոմների բացահայտմն անհրաժեշտ պայման է»։
- «Երևակայությունն ավելի կարևոր է, քան գիտելիքը։ Գիտելիքը սահմանափակ է։ Երևակայության սահմաններում տեղավորվում է ողջ աշխարհը»։
- «Ցանկացած իսկապես նոր բան մարդը ստեղծում է բացառապես երիտասարդ տարիքում»։
- «Մեր փորձը մինչ օրս արդարացնում է մեր համոզմունքն այն մասին, որ բնությունը պարզագույն մաթեմատիկական գաղափարների իրացումն է։ Ես հավատացած եմ, որ զուտ մաթեմատիկական կառույցների միջոցով մենք կարող ենք բացահայտել այն գաղափարները և դրանք միմյանց կապող օրենքները, որոնք տալիս են բնության երևույթների մեկնաբանության բանալին»։
- «Մտածենք ինչպես Այնշթայնը» գրքի նպատակն է ներկայացնել նրա գործունեությունը,բացահայտել նրա անհատականության յուրահատուկ կողմերը և վերհանել այն կարևոր իրադարձությունները, որոնք ազդեցություն են ունեցել նրա աշխարհայացքի վրա։