«ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Մայիսի 7-ին, Պարույր Սևակի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Մաշտոց հրատարակչության» լույս ընծայած Օ՜ Հենրիի «Ամերիկյան պատմություններ» գրքի շնորհանդեսը։

Գրքում ամփոփված են հեղինակի 40 նովելները, որտեղ միախառնվում են նուրբ հումորն ու սատիրան, ողբերգականն ու հերոսականը, կարեկցանքն ու մարդասիրությունը։ Հավատարիմ մնալով ժանրի ավանդույթներին՝ Օ. Հենրիի նովելները մշտապես անսպասելի ավարտ են ունենում, սակայն գրողի տաղանդի շնորհիվ դա կատարվում է ոչ թե մեխանիկորեն, այլ չափազանց համոզիչ, ասես ինքնաբերաբար։

Շնորհանդանեսին ներկա էին Վայոց ձորի մարզային գրադարանի աշխատակիցները։

Շնորհակալություն «Մաշտոց հրատարակչությանը» գրքի մեկ օրինակը գրադարանին նվիրելու համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։