ԱՆՏԱՌԻ ԲԱՐԻ ԲՆԱԿԻՉԸ
Վայոց ձորի մարզային գրադարանի մանկական բաժնում տեղի ունեցավ փոքրիկ միջոցառում` նվիրված Նունե Սարգսյանի ծննդյան 70_ամյակին` «Անտառի բարի բնակիչը» խորագրով։ Միջոցառման մասնակիցները Եղեգնաձոր քաղաքի N 1 մանկապարտեզ /Exegnadzori N 1-ի ավագ խմբի սաներն էին։ Երեխաները մեծ սիրով լսեցին գրողի լավագույն ստեղծագործություններից մեկը` «Քաչալ ոզնին», ծավալվեց գեղեցիկ և ուսուցողական քննարկում, այնուհետև դիտեցին այդ նույն ստեղծագործության մուլտֆիլմը, հետո որոշեցին փոքրիկ ոզնիներին նոր փշեր տալ։ Երեխաները շրջայց կատարեցին գրադարանում, ծանոթացան բոլոր բաժիններին և մեծ տպավորություններով հեռացան։




















