Շաբաթ, 27 Ապրիլի, 2024
Արի գրադարան

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԸՆԹԵՐՑՈՂ

Շարունակվում են առաջին դասարանցիների այցերը մարզային գրադարան։ Այսօրվա հյուրերն էին Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց -ի առաջին դասարանցիները՝ դասվար Ա. Խալաթյանի ուղեկցությամբ։ Երեխաները մեծ ոգևորությամբ դիտեցին գրադարանի կողմից պատրաստված տեսանյութ, խաղացին մանկական բաժնի արդեն շատ սիրելի դարձած հեղինակային՝ «Ճիշտ և սխալ» խաղը, դարձան ընթերցողներ, տառաճանաչ-գրաճանաչ դառնալու առթիվ ստացան նվեր-բացիկներ և խոստացան մշտապես այցելել գրադարան։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով