Շաբաթ, 18 Մայիսի, 2024
Հիշենք մեր մեծերին

ԱՐԵՎԻՑ ԾՆՎԱԾ ԾԱՂԻԿՆԵՐ

Հոլանդացի նկարիչ Վինսենթ Վան Գոգին շատերը ճանաչում են նրա արևածաղիկների շարքով։ Սակայն արևածաղիկների ու դրանց ստեղծման մասին կան հետաքրքիր փաստեր, որոնք բոլորին չէ, որ հայտնի են։

Վան Գոգն իր ողջ կյանքի ընթացքում ստեղծել է 11 նկար, որտեղ պատկերված են արևածաղիկներ:

1887 թվականին նա նկարեց չորս նատյուրմորտ, որտեղ արդեն կտրված արևածաղիկներ են։

Իսկ բոլորին հայտնի ծաղկամանով արևածաղիկները Վան Գոգը նկարեց 1888-ին, Ֆրանսիայի հարավում` Առլ քաղաքում։

Ֆրանսիական այս գեղեցիկ քաղաքը Վան Գոգին գրավել էր ոչ միայն իր հանդարտ ու անաղմուկ կյանքով, այլ նաև բնությամբ, ջերմացնող արևով ու վառ գույներով։ Նա արդեն գիտակցում էր, որ եկել էր իմպրեսիոնիզմը նոր ուղղությամբ փոխարինելու ժամանակը։ Առլը Վան Գոգի համար հանգստի, արևի, գույնի ու նոր փոփոխությունների քաղաք էր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով