Երկուշաբթի, 4 Մարտի, 2024
Հիշենք մեր մեծերինՄիջոցառումներ

ԲԱՂԻՇ ՀՈՎՍԵՓՅԱՆ-100

«Լույսը բացվել է, անձրևը՝ դադարել, իսկ մենք շարունակում ենք աշխատանքը։ Մեր շապիկները չորացել են, նորից թրջվել քրտինքով, բայց անելու դեռ շատ բան կա։ Չմերով ծածկում ենք խրամատների պատվարները, բուսականությամբ քողարկում գնդացիրը, հետևում, որ ամեն բան կարգին լինի։ Քիչ հետո կգան հրամանատարները՝ վաշտից, գումարտակից, գուցե՝ գնդից։ Կա՛մ դիտողություն, կա՛մ գովասանք։ Զինվորն այնքան էլ մեծ չէ դիտողությունը հաշվի չառնելու և գովասանքից չփքվելու համար։ Մենք հասակակիցներ ենք, տասնինը-քսան տարեկան։

Արևը բավական բարձրացել է։ Հունիս է։ Չգիտենք՝ տոթը մեր խրամատներից է բարձրանում, թե լցվում է մեր խրամատները։ Վաղուց անցել է նախաճաշի ժամը, եւ քաղցը տանջում է մեզ։ Իսկ հրամանատարները դեռ չկան։ Ծուլորեն դուրս ենք սողում խրամատներից, փռվում կանաչներին եւ փշրելով մաքրում մեր շորերի վրա չորացած ցեխը»։

Բաղիշ Հովսեփյան

«Սերմնացանները չվերադարձան»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով