Հինգշաբթի, 25 Ապրիլի, 2024
Արի գրադարան

ԳՐՔԱՍԵՐ ՓՈՔՐԻԿՆԵՐԸ

Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակում մարզային գրադարան այցերը շարունակվում են։ Մեր հյուրերն այս անգամ Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի երկրորդ դասարանի աշակերտներն էին՝ դասվար Մ. Հակոբյանի ուղեկցությամբ։ Աշակերտները մեծ ոգևորությամբ դիտեցին «Մանկաշխարհի հրաշագործը» խորագրով միջոցառումը և «Անբան Հուռին» տիկնիկային ներկայացումը, այնուհետև շրջայց կատարեցին գրադարանում, դարձան ընթերցողներ և հրաժեշտ տվեցին՝ հետագա շարունակական համագործակցության ակնկալիքով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով