ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ / Կ ԱՐՄԵՆ

Վայոց ձորի մարզային գրադարանում այսօր տեղի ունեցավ հանդիպում _ քննարկում գրող, թարգմանիչ, մի շարք հիանալի ստեղծագործությունների հեղինակ Կիմա Կիրակոսյանի և գրադարանի լավագույն բարեկամ, գրականագետ Անի Փաշայանի հետ։ Գրական ցերեկույթը նվիրված էր Կ.Արմենի (Կիմա Կիրակոսյան) «Ուզում էի երեխա ունենալ» հրաշալի վիպակի լուսաբանմանն ու քննարկմանը։ Միջոցառմանը ներկա էին մշակութային ոլորտի ներկայացուցիչներ, ուսուցիչներ, երաժշտագետներ, ընթերցողներ։ Հանդիպման ընթացքում հնչեցին տարբեր կարծիքներ, մեկնաբաննություններ գրքի վերաբերյալ, հարցեր ուղղվեցին գրողին, ներկաները ստացան սպառիչ և բովանդակալից պատասխաններ։ Միջոցառումը համեմվեց երաժշտական գեղեցիկ կատարումներով , ինչն էլ ապահովեց ներկաների բարձր տրամադրությունը։ Մարզային գրադարանն իր խորին շնորհակալությունն է հայտնում Անի Փաշայանին և Կիմա Կիրակոսյանին այս գեղեցիկ միջոցառումը մեզ վստահելու և անցկացնելու համար։ Վերջում մեր հյուրերը դիտեցին գեղեցիկ տեսանյութ, որի շնորհիվ բացահայտվում էր ստեղծագործության ողջ միտքն ու գաղափարը։ Շնորհակալություն նաև մեր հյուրերին իրենց հնչեցրած կարծիքների և օրվա մի մասը գրադարանին նվիրելու համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։