ԴԱՍՂԵԿԻ ԺԱՄ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ
Դասղեկի ժամ գրադարանում՝ նվիրված Մայրենիի միջազգային օրվան
«Ամեն մի սերունդ իր ժողովրդի լեզուն, որպես գործիք, որպես զենք հղկում է, կատարելագործում և հարստացնելով փոխանցում հաջորդ սերնդին»։
Ստեփան Զորյան
Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները (դասղեկ՝ Վ. Հովակիմյան) դասղեկի ժամը անցկացրին գրադարանում։
Գրադարանի սպասարկման բաժնի աշխատակիցները հորդորեցին սիրել, կատարելագործել և հարստացնել մեր գանձը՝ մեր լեզուն։
Խաղի միջոցով ներկաները գտան բառագործածական սխալները, դիտեցին գրադարանի կողմից պատրաստած տեսանյութեր՝ նվիրված մայրենի լեզվին, իսկ վերջում միասին կատարեցին Համո Սահյանի խոսքերով գրված Սասուն Պասկևիչյանի «Մեր լեզուն» երգը։