Շաբաթ, 20 Ապրիլի, 2024
Նոր գրքեր

ԵՐԿՈՒ ՌՈՔ ԱՍՏՂ, ԵՐԿՈՒ ԱՂՋԻԿ՝ ՉՀԱՇՎԱԾ ԱՐԱՐԱՏԸ

Հայ ժամանակակից ստեղծագործող Արա Թադևոսյանի այս գիրքը ամենախենթ երազանքն իրականություն դարձնելու մասին է։ Երազանքն այնքան համարձակ էր, որ անիրագործելի էր թվում։ Այսպես լրագրող Արա Թադևոսյանը մի օր որոշում է Հայաստան հրավիրել համաշխարհային այն ռոք աստղերին, ովքեր ժամանակին օգնեցին Սպիտակի երկրաշարժից տուժած երկրին։

Այս գիրքը երազանքը կյանքի կոչելու յուրօրինակ ճանապարհային քարտեզ է. ինչպե՞ս սկսել, ինչի՞ց, ի՞նչ անել, երբ հեռախոսազանգերն ու էլ-նամակները մնում են անպատասխան, երբ բոլորը՝ ընկերներից մինչև հովանավորներ, թերահավատ են քո գաղափարի հանդեպ, երբ նախապես ծրագրվածը վերջին 24 ժամում գլխիվայր փոխվում է։ Ինչ է պետք անմիջապես անել, եթե աստղը, ի վերջո, ժամանել է, բայց ատամնացավով։

Արա Թադևոսյանն անկեղծորեն ու մանրամասն նկարագրում է նորանկախ Հայաստանի թերևս ամենաաստղային նախաձեռնության ետնաբեմը, որը կարող է հետաքրքրել ոչ միայն ռոքի սիրահարներին, այլև բոլոր նրանց, ովքեր ունեն անիրագործելի թվացող երազանքներ, դրանց հասնելու աննահանջ կամք ու անսպառ եռանդ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով