Շաբաթ, 27 Հուլիսի, 2024
Արի գրադարան

ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄ

Այսօրվա մեր հյուրերն էին Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտները՝ դասվար Մ. Հովհաննիսյանի ուղեկցությամբ։

«Ամառային դպրոցի» գեղեցիկ ու հագեցած օրերից մեկը նրանք որոշեցին անցկացնել գրադարանում, կազմակերպեցին ընթերցանության ժամ, կարդացին Բ. Փոթերի «Ճագարիկ Բենջամինի հեքիաթը», այնուհետև քննարկեցին, կիսվեցին գրքից ստացած տպավորություններով, փորձեցին նկարել փոքրիկ Բենջամինին։

Երեխաները խոստացան ամառային արձակուրդներին շատ կարդալ և հաճախ այցելել գրադարան։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով