ԹԵ ԿՈՐՑՐԻՔ, ԷԼ ՉԵՔ ԳՏՆԻ
Ջուրը Կրակն ու Պատիվը ընկերանում են, շատ են ման գալիս, շատ բան են տեսնում ու սովորում։
Մի անգամ էլ զրուցելիս ասում են.
— Հանկարծ որ իրար կորցնեք, ո՞նց գտնենք։
— Որտեղ կանաչ խոտ տեսնեք, ես նրա տակին եմ։
— Հենց որ մի տեղ ծուխ տեսնեք, իմացեք, որ ես էլ նրա տակին եմ, — ասում է Կրակը։
Պատիվը լռում էր։
— Դու՞ ինչի չես խոսում, — հարցնում են ընկերները, — քե՞զ ոնց գտնենք։
— Աշխատեք ինձ չկորցնել, որ կորցրիք, էլ չեք կարող գտնել, — պատասխանում է Պատիվը։
Հայ ժողովրդական առակներ