ԿԵՆՍՈՒՆԱԿ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում Վայոց ձորի մարզային գրադարանի սպասարկման բաժինն իր ակտիվ ընթերցողների հետ այցելեց Եղեգնաձորի երկրագիտական թանգարան, որտեղ կազմակերպվեց շրջայց և «Անտիկ շրջանից մինչև 8- րդ դար» խորագրով պոեզիայի ժամ։ Հնչեցին հայ քնարերգության լավագույն նմուշներից, իսկ գրադարանի ակտիվ ընթերցող շնորհալի Լարիսան միջոցառումը գեղեցկացրեց իր հրաշալի երաժշտական կատարումներով։