ՀԱՃԵԼԻ ԱՆԱԿՆԿԱԼ
Մարզային գրադարանի ակտիվ ընթերցող Վիկտորյա Հակոբյանը որոշել էր գրքեր նվիրել մեզ։ Վիկտորյան, ով եկել է ՌԴ-ից, օրվա մեծ մասն անցկացնում է գրադարանում և արդեն հասցրել է կարդալ շատ ու շատ գրքեր։ Վայոց ձորի մարզային գրադարանը մեր ընթերցողի համար՝ լավագույնն է աշխարհում։