ՀԱՄԱՀԱՎԱՔ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ
Այսօր խոհարարների միջազգային օրն է։
Վայոց ձորի մարզային գրադարանը սիրով շնորհավորում է բոլոր խոհարարներին՝ մասնագիտական տոնի առթիվ և
ներկայացնում Հասմիկ Սաֆարյանի «Համահավաք հայկական խոհանոց» գիրքը, որը համարվում է հայ ժողովրդի ավանդույթների պահպանման և փոխանցման այցեքարտ, նաև, ինչպես նշում է հեղինակը՝ կարոտի ու համահավաք սիրո առհավատչյա։
Գրքի «համեղ» էջերից կգտնեք ձեր մանկության համն ու հոտը և երբ արարեք խոհանոցում՝ ձեր թիկունքին կզգաք ձեր մայրերի ու տատիկների շունչը, քանզի նրանք միշտ ձեզ հետ ու ձեր կողքին են։